կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 14:32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գործող սննդի կետերից մեկում:

Нет описания.

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է սննդի կետի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:47-ին: