Հրատապ լուր․Թմրանյութ պահելու կասկածով բերման են ենթարկվել Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտորն ու պատմության ամբիոնի վարիչը

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները ծառայության ընթացքում հերթական անգամ հայտաբերել են կասկածելի 2 քաղաքացու, որոնք Մինսկի փողոցում տարօրինակ վարքագիծ են դրսևորել։ Պարեկները

Нет описания.

մոտեցել են այդ քաղաքացիներին և նկատել են, որ նրանցից մեկը գրպանից իրեր է դուրս հանել ու նետել:

Տեղում պարեկները վնասազերծել են նրանց և պարզվել է, որ նետել է 3 փաթեթ և 2 գլանակ: Նշված անձինք թմրանյութ պահելու և

օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով պարեկների կողմից ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին: Ահազանգով ժամանել է քննչական բաժնի խումբը, որը պարզել է, որ դեն նետված գլանակներում և փաթեթներում եղել են թմրանյութի նմանվող զանգվածներ, գլանակներից մեկում էլ եղել են կիսամոխրացած հետքեր: Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք

Нет описания.

վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, նշված անձինք ոստիկանության Նոր Նորքի բաժնից ներկայացվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:

Կայքի տեղեկություններով՝ բերման ենթարկվածները 38 և 37-ամյա տղամարդիկ են, որոնցից մեկը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր է, մյուսն էլ՝ փիլիսոփայության և պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար: