Արտակարգ դեպք․Դպրոցի տնօրենը աշխատասենյակում շոյել է 13-ամյա աղջկա մարմնի ինտիմ մասերը

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Թալինի բաժին է դիմել Արագածոտնի մարզի բնակչուհի 35-ամյա Գոհար Գ.-ն

Нет описания.

և հայտնել, որ իր 13-ամյա աղջիկը, ով սովորում է Արագածոտնի մարզի դպրոցներից մեկում, դպրոցի տնօրենի կողմից ենթարկվել է սեռական ոտնձգության․․ Այս մասին գրում է SHAMSHYAN.com-ը Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող

Գագիկ Շամշյանը, Գոհար Գ.-ն հրավիրվել է ոստիկանության Թալինի բաժին, ով հայտնել է, որ դպրոցի տնօրենը պարբերաբար իր աղջկան կանչել է աշխատասենյակ, շոյել երեխայի մարմնի ինտիմ մասերը և փորձել երեխայի հետ ինտիմ կապ հաստատել․․ Գ.

Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Թալինի բաժնում արդեն պարզել են տնօրենի ինքնությունը և ձեռնարկում են

անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ․․ Թալինի բաժնում ձևակերպված փաստաթղթերն էլ փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին․․

ՆՅՈՒԹԻ ԱՂԲՅՈՒՐ