Երեկվանից համացանցում հայտնի դարձած Երևանում հնդիկ առաքիչը նոր լուսանկար և գրառում է հրապարակել․

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկվանից համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում մի տղամարդ մոտենում է Երևանում

Нет описания.

առաքման ծառայություններից մեկի աշխատակից Հնդկաստանի քաղաքացիներին, որոնցից մեկի հագին ՀՀ ԶՈՒ նախշերով զինվորական համազգեստ է՝ առանց տարբերանշանների․․ Տղամարդը հայհոյանքներով, վիրավորական խոսքերով հնդիկ երիտասարդին հրամայում էր հանել բաճկոնը՝ ասելով, որ այն աշխատանքային համազգեստ չէ․․ Հնդիկ երիտասարդը առան

ընդդիմանալու հանել էր բաճկոնն ու տվել իրեն հեռախոսով նկարող, հրահանգներ տվող ու հայհոյող տղամարդուն: Վերջինս բաճկոնը վերցնել հեռացել էր․․ Դեպքի հետ կապված Հնդկաստանի քաղաքացի առաքիչը գրառմամբ տեղեկացրել էր, որ այդ բաճկոնը գնել էր

«կիրակնօրյա շուկայից» ու չի իմացել, որ որևէ վատ բան է արել․․  Ըստ նրա՝ միջադեպից հետո 15 օր ինքը չի կարողացել աշխատանքի գնալ և դժվարությունների մեջ է․․ Նույն տղան նոր գրառմամբ տեղեկացրել է, որ իր համար նոր բաճկոն են գնել, նաև վերադարձել է

աշխատանքի, ինչի համար շնորհակալ է․․ «Շնորհակալություն ձեր թանկ աջակցության համար, ես վերադարձել եմ աշխատանքի

շնորհակալություն քույրիկ Մարիա Պապյանին՝ բաճկոնի համար»,- գրել է նա․․