Նոր մանրամասներ Էջմիածնի ողբերգական դեպքից․Ինչ է հայտնի․․

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 15 տարեկան տղա, որը, ծնողի խոսքով, նոյեմբերի 18-ին վայր է ընկել հեծանիվից․․ Հայտնել է

Нет описания.

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն․․ Ըստ կառույցի՝ դեպքի օրը նա աջ դաստակի և աջ ազդրի շրջանում ցավեր է ունեցել, սակայն, հաշվի առնելով ոչ աշխատանքային օրերը, նոյեմբերի 20-ին դիմել է Էջմիածնի հիվանդանոց, ստացել առաջին բուժօգնություն՝ ամբուլատոր կարգով․․ «Նոյեմբերի 22-ին տղայի մոտ վերոնշյալ հատվածների ցավերը խորացել են, որից ելնելով՝ դիմել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ ևս ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն․․ Առաջարկվել է հետագա հետազոտման և անհրաժեշտության դեպքում

բուժումը իրականացնելու նպատակով հոսպիտալացում, սակայն տղայի ընտանիքը հրաժարվել է, և գնացել են տուն: Նույն օրը՝

երեկոյան, երեխայի մոտ սկսվել է շնչառական անբավարարություն՝ հևոց․․ Նոյեմբերի 23-ին նա կրկին ընդունվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, անմիջապես կատարվել է համակարգչային շերտագրում (KT) հետազոտություն, հայտնաբերվել՝ երկկողմանի

Нет описания.

պոլիսեգմենտար թոքաբորբ և հեպատոմեգալիա։ Հետագա հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է նաև սեպսիս․․ Վիճակի շարունակական վատացման ֆոնին երեխան անցել է ապարատային շնչառության, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել․․ Երեխայի

մահվան վերջնական ախտորոշումը կտրվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,-ասված է հաղորդագրության մեջ․․