Ողբերգական դեպք Երևանում․Մալիբուի դիմաց վրաերթի են ենթարկվել տատն աղջիկն ու թոռը․Հղիի կյանքը փրկել չի հաջողվել․

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝

Нет описания.

«Մալիբու» այգու դիմաց Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան ստորգետնյա անցման վրա վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի․․ Այս մասին գրում է shamshyan.com-ը․․ Ըստ աղբյուրի, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը վրաերթի

ենթարկվածներին տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց․․ Մինչ դեպքի վայրում քննիչը զննություն

է կատարել, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որ վրաերթի ենթարկվածներից մեկը գիտակցության չգալով մահացել է, իսկ երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն․․ Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ․․ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի

և վիրավորների ինքնությունը․․ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ․․ Աղբյուրի տեղեկություններով

Нет описания.

մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են՝ մայրը, տատը և թոռը, մահացողը մայրն է, ով հղի էր․․